Բաժիններ՝

Մոսկվայում մայիսմեկյան ցույցին մասնակցել է շուրջ 130 հազար մարդ

Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է մայիսմեկյան արհմիութենական ցույցը: Ինչպես փոխանցում է վկայակոչելով ՏԱՍՍ­-ը, Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը հայտարարել է, որ մոսկովյան ցույցին մասնակցել է 100 հազար մարդ: Միաժամանակ, Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց, ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում արհմիությունների ցույցին մասնակցել է շուրջ 130 հազար մարդ:

Ցույցն անցել է «Հանուն արժանապատիվ աշխատանքի, աշխատավարձի, կյանքի» խորագրի ներքո: «Արժանապատիվ կյանք. սա այն է, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու»,­-ասել է Շմակովը:

Արհմիության առաջնորդը հիշեցրել է Մայիսի 1-­ի միջազգային բնույթի մասին: «Ավելի քան 140 երկրում այս օրն արհմիություններն անցկացնում են տոնակատարություններ, հանդես գալիս ելույթներով ու ցույցերով: Միջազգային բնույթը նրանում է, որ գլոբալիզացիայի այն տարբերակը, որն այսօր կա, բերում է աղքատություն բոլոր երկրներում, ոչ միայն ՌԴ­-ում: Դրա համար էլ մենք ողջ աշխարհի հետ միասին հանդես ենք գալիս արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձի օգտին»,­-ասել է Շմակովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս