Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները Կալինինգրադում ձերբակալել են 12 մարդու, որոնք ծնունդով Միջին Ասիայից են:
«Նա (Թրամփը) նոր է միայն սկսում: Շանս տվեք նրան»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Սպիտակ տուն Թրամփի գալուց հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները չեն շտկվել՝ հակառակ սպասումներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլի 26-ին ներկայացրել է հարկային բարեփոխման նախագիծը, որը Միացյալ Նահանգների ղեկավարի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն էր։
ԱՄՆ-ի ում հայտարարվել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին:
Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախարարությանը լիազորություններ է տրամադրել՝ փոխելու պետության՝ Սիրիայում եւ Իրաքում տեղաբաշխված զորակազմի թվաքանակի սահմանափակումները:
Եվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա օբյեկտներից մեկի վրա:
Այսօր Հայաստանը այս հարցում հանդես է գալիս, իբրև համախմբող և նախաձեռնող երկիր` Ցեղասպանության 100-ամյակից ի վեր մենք կազմակերպում ենք միջազգային գիտաժողովներ, որին մասնակցում են աշխարհահռչակ մասնագետներ` հարցի լուծման համար հնարավոր ճանապարհներ գտնելու և այս չարիքի դեմ միասնական պայքար մղելու համար:
Ագրամունտը շատ գոհ կլինի, եթե հարցը փակվի միայն «ինքնակամ» հրաժարականով: Բավականին երկար ժամանակ է, ԵԽԽՎ-ում շարունակվում են դեռ 2010 թ. սկսված կոռուպցիայի դեպքերի քննարկումները: Իսկ Պեդրո Ագրամունտը գլխավոր գործող անձանցից է: Իսկ կոռուպցիայի դեպք ասածը` Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու և այդպիսով հակաադրբեջանական բանաձևերն արգելափակելու մասին է:
Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը վնասվածք է ստացել Բուլարիայում կատարված նկարահանումների ժամանակ։
«Եթե անցկացվի ծրագրված նախարարական հանդիպումը, նախարարները կխոսեն ինչ-ինչ հարցերի շուրջ և կբաժանվեն՝ առանց հետևանքների, քանի որ լուրջ, հստակ պայմանավորվածությունների համար հիմքեր չկան»,- ասում է Ստանիսլավ Տարասովը՝ հավելելով, որ նախարարները կոնյակ կխմեն, նարդի կխաղան, ինչ-որ բան կխոսեն, եղանակը կքննարկեն, բայց ոչ ավելին։
Ցանցում ուշադրություն են դարձրել կայծակի հարվածից տուժած ծառի լուսանկարին եւ այն համեմատել դժոխքի հրե դարպասների հետ:
Այսօր՝ ապրիլի 26-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ:
Փարիզի դատարանը Բեզիե քաղաքի քաղաքագլուխ Ռոբեր Մենարին 2 հազար եվրոյի չափով տուգանել է ատելություն բորբոքելու մեղադրանքով:
Նորվեգիան հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա ակնհայտորեն կապված է ՆԱՏՕ-ին Նորվեգիայի անդամակցության հետ, որտեղ կարևոր անդամ է Թուրքիան: Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ Նորվեգիան պետք է հայերի սպանդն անվանի իր իրական անունով՝ ցեղասպանություն: Հնարավոր է, որ Թուրքիայում քաղաքական զարգացումները մոտ ապագայում ավելի հեշտացնեն այս գործը Նորվեգիայի նոր կառավարության համար:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածը սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների կյանքի համար:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին:
Թուրքիան թույլ չի տա, որ Վրաստանի ավիացիոն ոլորտը զարգանա:
Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ջոնաթան Դեմը մահացել է:
«Գիտեք, դա պատմության մի մասն է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ չի կարող երկու կարծիք լինել` լինի դա այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում, Ասիայի այս կամ այն հատվածում, Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում: Մենք պետք է ընդհանուր արժեքներ որդեգրենք: Դա գրված է ՄԱԿ-ի 1945թ. խարտիայում, և մենք պարտավոր ենք ընդունել այդ արժեքները»,- ասաց Համիդ Անսարին:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, խստորեն դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վարած հարձակվողական քաղաքականությունը, դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը:
Ապշեցուցիչ է, որ Թրամփը, որը միշտ հպարտանում է իր անկախ մտքերը բարձրաձայնելով և խստորեն քննադատում է նախորդ նախագահների թերությունները, հանկարծ իրեն հպարտ է զգում Հայոց ցեղասպանության մասին նրանց անընդունելի գրաքննությանը հետևելու համար…
«Շնորհավոր մեր առաջին տիկնոջ՝ Մելանյայի ծննդյան տարեդարձը»:
Չինաստանում ջրարկել են առաջին ավիակիրը, որն ամբողջությամբ կառուցված է հայրենական նախագծով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ապրիլի 24-ին Սենատին ներկայացրել է երկկուսակցական նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Էրդողանին քննադատում էին հանրաքվեից հետո, մեղադրում էին բռնատիրության մեջ, և նա փորձեց մեղմել իր հասցեին հնչած մեղադրանքները։ Նաև փորձեց հակակշռել Թրամփի ուղերձը, թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Թուրքիան ևս պետք է նախաձեռնություն հանդես բերի, ոչ թե այդ գործընթացից օտարվի»։
Ռուսական НТВ հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել մոսկվայաբնակ հայ Արսեն Ոսկանյանի մասին, ով օրերս փախել էր Կոլումբիայի պարտիզանական բանակի գերությունից` վիրավորելով ապստամբների ջոկատի 5 մարտիկների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ օկրուգային դատավոր Ուիլյամ Օրիքի որոշումը՝ ժամանակավորապես արգելափակելու այն հրամանագիրը, որը սահմանափակում է այն մունիցիպալիտետներին դրամաշնորհների տրամադրումը, որոնք չեն կատարում ներգաղթի ոլորտի համերկրային օրենսդրությունը:
Մեծ Բրիտանիայի առաջիկա համընդհանուր ընտրություններում Ջերեմի Քորբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հաղթանակն սպառնում է «քաոսի կոալիցիայի» ստեղծմամբ ի դեմս լեյբորիստների, «Լիբերալ-դեմոկրատներ» կուսակցության եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի դիստրիբյուտորները քայլեր են ձեռնարկում` Հյուսիսային Ամերիկայի երկրներում ֆիլմի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրները պարզելու ուղղությամբ: