Բաժիններ՝

Զինեդին Զիդանը ֆրանսիացիներին կոչ է արել չքվեարկել Լը Պենի օգտին

Էմանուել Մակրոնն այժմ ավելի շատ հնարավորություններ ունի:

«Ես հեռու եմ «Ազգային ճակատի» գաղափարներից: Ծայրահեղ տեսակետները վտանգավոր են, ծայրահեղությունները ոչ մեկին հարմար չեն»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մարին Լը Պենն արձագանքել է Զիդանի խոսքերին. «Հաշվի առնելով նրա եկամուտը, ինձ չեն զարմացնում այդպիսի մեկնաբանությունները: Ենթադրում եմ, որ Զիդանը ֆինանսական զգալի ռեսուրսներ ունի, այդ պատճառով էլ նա հետաքրքրված է Մակրոնի հաղթանակով. որպեսզի պահպանի հարստությունը»:

«Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը և նախկին ներդրումային բանկիր Էմանուել Մակրոնը անցել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 7-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս