![](/banners/BeFunky-design.jpg)
ԿՀՎ-ի տնօրենը չնախատեսված այցով ժամանել է Հարավային Կորեա
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/888946.jpg)
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն չնախատեսված այցով ժամանել է Հարավային Կորեա՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է կորեական Yonhap լրատվական գործակալությանը, ԿՀՎ-ի տնօրենը հանդիպել է Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Լի ԲենՀոյի, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նրա այցը ուղղված է Հյուսիսային Կորեայի խնդրում համակարգված մոտեցման մշակմանը: