Բաժիններ՝

Ղրղզստանում սողանքի հետևանքով 24 մարդ է մահացել

Ղրղզստանի Օշսկի շրջանում ապրիլի 29­-ի առավոտյան գրանցված սողանքի հետևանքով Այուու գյուղի 24 բնակիչ զոհվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-­ն:

Շուրջ 1 մլն քառակուսի մետր ծավալով սողանքը ծածկել է 11 տուն, որոնցից չորսը դատարկ են եղել: Երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը չի բացառել սողանքի կրկնման հնարավորությունը: Նախնական տվյալներով` սողանքի տակ է մնացել վեց ընտանիք, այդ թվում և ինը երեխա:

«Նախնական տվյալներով` սողանքի հետևանքով մահացել է 24 մարդ»,­-ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ: Գերատեսչության տվյալներով` 2003 թվականին սողանքի տակ հայտնված տների սեփականատերերը պետության կողմից փոխառություններ
են ստացել այդ վայրից ավելի ապահով մի տեղ տեղափոխվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930