Քրդական և արաբական զորքերը ԻՊ-ից ազատագրել են Սիրիայի Տաբկա քաղաքը
Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ ազատագրել են Ռաքքայից արևմուտք ընկած Տաբկա քաղաքը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ն, ՍԴՈՒ-ն առաջ է շարժվում ԱՄՆ-ի կոալիցիոն զորքերի օժանդակությամբ և ծրագրում է հարձակվել Ռաքքայի վրա: Դամասկոսի իշխանությունը այդ գործողությունն անօրինական է համարում: