Ավստրալացին շնաձկանը նկարահանել է ոչինչ չկասկածող սերֆինգիստների կողքին
Ավստրալացի լուսանկարիչ Դեւիդ Ֆինլեյը, որը դրոնից նկարահանում էր Քիամա լողափը եւ շրջակայքը, պատահաբար շնաձուկ է հայտնաբերել երեք սերֆինգիստների անմիջական մոտակայքում: Այդ մասին գրել է Mashable-ը:
«Այնտեղ շնաձուկը հենց ջրի երեսին է»,-ասում է Ֆինլեյը իր հարապարակած տեսանյութում: Տեսահոլովակում իրոք հեշտությամբ կարելի է տեսնել գիշատչին, որը նախ լողում էոչինչ չկասկածող սերֆինգիստների կողքին, իսկ ավելի ուշ հեռանում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: