Greenpeace-ի ակտիվիստները մայիսի 5-ի առավոտյան Փարիզի Էյֆելյան աշտարակի վրա ամրացրել են մեծ ցուցապաստառ Ֆրանսիայի ազգային նշանաբանով՝ «Ազատություն:
Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝ դիմել Գերագույն ռադային եւ Ուկրաինայի նախագահին՝ ապրիլի 24-ը հայտարարելու հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր, տեղեկացնում է analitikaua.net-ը:
ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը (TSA) մայիսի 4-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների շրջանում նախազգուշացում է տարածել առեւանգված ֆուրերի միջոցով երկրում հարձակումներ կատարելու հնարավորության մասին:
Վենեսուելայում սպանվել է Անսոատեգիի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը, ինչի մասին հայտնել է El Universal պորտալը։
Կորեայի ժողովրդական բանակի ընտիր հրետանային կոլեկտիվը, որը պաշտպանում է հարավարեւմտյան ռազմաճակատը, պետք է լիակատար մարտական պատրաստության վիճակում լինի եւ ի զորու լինի հրաման ստանալու դեպքում լիովին ոչնչացնելու հարավկորեացի «խամաճիկներին»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ոչ մեծ գերակշռությամբ քվեարկել է առողջապահության բարենորոգության զգալի մասի չեղարկման օգտին, որն իրականացվել էր դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք եւ հայտնի էր որպես Оbamacare:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում իր հաջողությունը կողմնակիցների հետ միասին մտադիր է նշել փարիզյան Լուվր թանգարանի մերձակա հրապարակում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ողջունում է Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման եւ երկրում անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 81,6 տոկոսը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքը դրական է գնահատում 52,1 տոկոսը:
Եթե հայերի կոտորածի մեջ մեղադրենք հայ գործիչներին, դրանով կհամաձայնենք Օսմանյան կայսրության և Գերմանիայի կառավարությունների հետ, որոնք հայտարարում են, թե հայերն ապստամբել են և դրա համար պատժվել:
Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ երեք հազար մարդ կվարձի ագրեսիվ
«Ադրբեջանական պատվիրակությունը շարունակելու է անել այն, ինչ ավանդաբար. փորձելու է լոբբինգ անել, մարդ գնել, քվեարկություն, քվեներ գնել, այլ հարց է, թե հայկական պատվիրակությունն ի հակակշիռ դրա՝ ինչ է անելու կամ դա ինչպես է կանխելու»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իդլիբի նահանգն ամբողջությամբ, Հալեպի մի մասը, Լաթաքիան և Հոմսը Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մտնում են Սիրիայում հաստատված անվտանգության գոտիների մեջ:
Չինաստանի հյուսիսում եւ երկրի մայրաքաղաք Պեկինում օդի մեջ վնասակար մասնիկների պարունակության մակարդակը նորման գերազանցել է 20 անգամ, ինչի մասին հայտնել է BBC News-ը։
New World Design Ltd.ֆիրմայի դիզայներները թույլտվություն են ստացել փչովի ոսկեգույն խոզեր տեղադրել Չիկագոյի «Թրամփ Թաուեր» հյուրանոցի դիմաց:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը մոտ ժամանակներս պետք է լքի իր նստավայրը՝ Ելիսեյան պալատը՝ այն զիջելով պետության հաջորդ ղեկավարին, ափսոսանք չի զգում մոտալուտ տեղափոխումից։
ՍՀարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանը մայիսի 4-ին եռօրյա այցով ժամանում է Վրաստան:
Այժմ տարվա այն ժամանակն է, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, ուսանողներն ու աշակերտները կայացնում են որոշումներ ու ձեռնարկում քայլեր, որոնք ցցուն հետք են թողնում նրանց ողջ ապագայի վրա: Բակալավրիատի ուսանողներն ուսումը շարունակելու կամ աշխատաշուկա մուտք գործելու մասին են մտածում, ավագ դպրոցի աշակերտները դիտարկում են առկա տարբերակները՝ բուհի ու մասնագիտության ընտրության մասով:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել է մեկ տոկոսային կետով:
Բուլղարիայի նոր վարչապետ է դարձել խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը:
Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ Գլենդելի քաղաքապետ է ընտրել քաղխորհրդի անդամ Վահան Կարապետյանին: Վահան Կարապետյանը խոստացել է աշխատել քաղաքն ավելի բարեկեցիկ և ապահով դարձնելու ուղղությամբ, հետամուտ լինել ընթացիկ նախագծերի իրականացմանը հայտարարված ժամկետներում:
Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը, որտեղ մայիսի 4-ին սկսվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով նախնական նիստը, որոշել է մեղադրյալին հնարավորություն ընձեռել մասնակցելու դատավարություններին տեսակապի ռեժիմով:
Սոմալիի հանրային աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք նրան զինված իսլամիստի տեղ են դրել:
«Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը մայիսի 2-ին UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում 5.000 ԱՄՆ դոլար պարգևավճարով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն:
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները:
Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում է «Եվրատեսիլ»-ը, կարող է Ռուսաստանին եւ Ուկրաինային տուգանել միջազգային երաժշտական մրցույթի կանոնադրությունը խախտելու համար:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ Թուքիայում ահաբեկչական հարձակումների իրականացման հավանականությունը դեռ շարունակում է մնալ բարձր:
Հունական դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջը: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` նախորդ շաբաթ Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժել էր 3 այլ թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքը) Թուրքիային արտահանձնելու պահանջը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուների՝ «Հառաջ» շարժման առաջնորդ, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լե Պենի մայիսի 3-ի հեռուստաբանավեճին ֆրանսիական հեռուստատեսության ալիքներով հետեւել են շուրջ 16,5 մլն հեռուստադիտողներ։
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին պայմանագիր ստորագրել: Հիշատակելով Վրաստանի օրինակը՝ նա ասաց, որ ԵՄ ռեժիմի ազատականացումը չի մեծացնում արտագաղթը: