Բաժիններ՝

Լը Պենն առաջարկել է Եվրամիությունից փոխարեն այլընտրանքային միավորում ստեղծել

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտնել է, որ ցանկանում է փոխարինել Եվրամիությունը «Եվրոպական ազատ և անկախ պետությունների ալյանս»­-ով: Այս մասին նա ասել է Europe 1­-ին տված հարցազրույցում:

«Ես եվրոպացի եմ, սակայն չեմ ցանկանում պահպանել այս քաղաքական կառույցը, որը ամբողջովին շեղվել է իր ուղուց: Ուստի կարելի է գտնել այդ կառույցին նոր անուն: Օրինակ` կարելի է ստեղծել Եվրոպական ալյանս, որը թույլ կտա երկրներին միավորվել մեկ ծրագրի շուրջ, որը չի հակասի իրենց ազգային շահերին, որովհետև ԵՄ­ի հիմնական խնդիրն այն է, որ նա դարձել է գրեթե տոտալիտար», -նշել է Լը Պենը:

Նախագահի թեկնածուն հավատում է, որ եվրոպական մյուս երկրների հետ, որոնք նույնպես տառապում են Եվրամիությունից, կկարողանան արմատապես փոխել Եվրամիության գործառույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս