Բաժիններ՝

Էվերեստի վրա մահացել է հայտնի լեռնագնաց Ուլի Շտեկը

Լեռնագնաց Ուլի Շտեկը, ով մագլցելու անհավանական արագության համար ստացել է «շվեյցարական մեքենա» մականունը, մահացել է Էվերեստ բարձրանալու ճանապարհին: Ինչպես հաղորդում է BBC-­ի ռուսական ծառայությունը, այս անգամ լեռնագնացը փորձել էր մագլցել լեռն այլ ճանապարհով եւ առանց թթվածնի բալոնի: Նեպալի ալպինիզմի ֆեդերացիան Ուլի Շտեկի մահը կապում է սայթաքելու հետ: Լեռնագնացի մարմինը հայտնաբերել են Էվերեստի վրա, ինչից հետո ուղղաթիռով տեղափոխել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդու: 2012 թվականին Շտեկն առանց թթվածնային բալոնի բարձրացել էր Էվերեստ: 2015 թվականին նա 62 օրում հաղթահարել էր ավելի քան 4000 մետր բարձրություն: 2015 թվականին նա 2 ժամ 47 րոպեում հաղթահարել է աշխարհի ամենահայտնի գագաթներից մեկը` Էյգերի հյուսիսային պատը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031