Բաժիններ՝

Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ բանակցությունների գնացել է առանց գլխաշորի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առանց գլխաշորի ժամանել է Սաուդյան Արաբիայի Սալման թագավորի հետ բանակցության վարելու: Ինչպես հաղորդում է «Independent»-­ը, Մերկելին Ջիդդա քաղաքում դիմավորել է Սալման թագավորը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արևմտյան մի շարք այլ երկրների կին ղեկավարներ ու քաղաքական գործիչները նախկինում ևս հրաժարվել էին Սաուդյան Արաբիա այցելության ընթացքում գլխաշոր կրել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես «դրես կոդի» պահպանումից խուսափել է, երբ ժամանել է Էր­Ռիյադ՝ հայտնելով, որ իր քայլով կներշնչի Սաուդյան Արաբիայում ճնշված կանանց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031