![](/banners/BeFunky-design.jpg)
Սիլվիո Բեռլուսկոնին ընկել է սեփական տանն ու վնասել գլուխը
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Berluskoni.jpg)
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կուրորտային Պորտոֆինո քաղաքի իր տանն ընկել է և գլխի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Ansa գործակալությունը:
Իտալական գործակալության տվյալներով` քաղաքական գործիչը բախվել է գորգի անկյունին, ընկել և վնասել գլուխը: Բերլուսկոնիին բուժող բժիշկն ասել է, որ վնասվածքը մեծ չէ:
Նախազգուշական միջոցներից ելնելով որոշվել է, որ Բերլուսկոնին պետք է վերադառնա Միլան: Այնտեղ մասնավոր կլինիկաներից մեկում նրա գլխին երեք կար են դրել: