«Բռնությունը, որն ուղղված է ժողովրդավարության ինստիտուտների եւ ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների դեմ, անհանդուրժելի է»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, որին 1,5 հայ մլն տղամարդ, կին և երեխա 1915-1923 թվականներին զոհ գնաց թուրքական Օսմանյան կայսրության ցեղասպանական գործողություններին»,- նշվում է բանաձևի սկզբում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորած համալիր հանձնաժողովը ստուգել Է ուսումնական գործընթացի կազմակերպումն ու մարտական պատրաստվածությունը Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում, ինչպես նաեւ զորամիավորման ստորաբաժանումների նախ ապատրաստումը ուսուցման ամառային շրջանի սկսվելուն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհությամբ է արձագանքել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը և դրա վերաբերյալ հայտարարություն տարածել:
Մեծ Բրիտանիայի Albanwise ներդրումային ընկերությունը Հյուսիսային Յորքշիրի կոմսությունում գնել է Ուեստ Հեսլերթոն գյուղը, որը մեկ տարի առաջ վաճառքի էր հանվել 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 26 միլիոն դոլար) մեկնարկային գնով:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս հանդիպման արդյունքում կազմակերպվի Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի հանդիպում, Ռարը պատասխանեց, որ գրեթե բացառում է այդ հնարավորությունը, քանի որ բանակցության առարկան հստակ չէ նույնիսկ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման դեպքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իշխանության ղեկին լինելու առաջին 100-օրվա գործունեության համար իր վարչակազմին նշանակել է «գերազանց»:
Ձերբակալված բլոգերճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Բաքվի մեկուսարանում հանդիպել է փաստաբանին:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր ճնշումները պետք է ուղղված լինեն Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե Դամասկոսի, որպեսզի բարելավվի Սիրիայում հումանիտար վիճակը և վերջ տրվի այդ երկրում հանցագործություններին:
Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը չի ստեղծվել ֆինանսական մեծ շահույթ արձանագրելու համար, դրա ստեղծման նպատակը լույս սփռելն է հաճախ անտեսվող պատմական իրադարձության վրա:
«Եթե անցկացվի ծրագրված նախարարական հանդիպումը, նախարարները կխոսեն ինչ-ինչ հարցերի շուրջ և կբաժանվեն՝ առանց հետևանքների, քանի որ լուրջ, հստակ պայմանավորվածությունների համար հիմքեր չկան»:
«Կարծում եմ, որ պարզապես սա ՌԴ-ի նախաձեռնությունն էր, դրա համար մերոնք չհամարձակվեցին մերժել, ՌԴ-ն նորից վերադառնում է իր ավանդական իդեաներին՝ Լավրովի պլան և այլն, դա է պատճառը, որ կայանում է այդ հանդիպումը… Հերթական զենքի մատակարարման ֆոնին դա հատկապես անհանգստացնող է»։
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային, որը Բելգրադի կողմից մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ, Սերբիային չհանձնելու Ֆրանսիայի դատարանի վճիռը խայտառակ ու քաղաքական որոշում է։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի հայրը` Արամազդ Անդրեասյան ավագը, ով կասկածվում է որդուն առևանգելու մեջ, ազատ է արձակվել մեղադրող կողմից անբավարար ապացույցներ ներկայացնելու հիմքով:
ՕՊԷՔ-ը կարող է որոշում ընդունել նավթի հանույթի կրճատման համաձայնագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, նույնիսկ եթե Ռուսաստանը, իր կողմից, հրաժարվի գործարքի երկարացումից:
Բավարիայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է բունդեսվերի մի զինվոր, որն իրեն սիրիացի փախստական է ձեւացրել:
Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների դեմ բողոքող դպրոցականների եւ լիցեիստների՝ իշխանությունների հետ չհամաձայնեցված երթն ուղեկցող ոստիկանությունը արտասվաբեր գազ է կիրառել բազմությանը հանդարտեցնելու համար:
Փարիզի՝ միանգամից մի քանի լիցեյներ շրջափակված են բարձր դասարանների սովորողների կողմից, որոնք բողոքում են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցների՝ «Հառաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի դեմ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել նիստը, որի ժամանակ ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առաջնորդվել իրավական պետության չափորոշիչների շրջանակում:
Ֆրանսիայի Կոլմար քաղաքի վերաքննիչ դատարանը մերժել է ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիա արտահանձնելու պահանջը:
Թուրքիայում սահմանադրական ուղղումների շուրջ կայացած հանրաքվեն լրջորեն բարդացրել է հարաբերությունները Բրյուսելի եւ Անկարայի միջեւ:
«Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աստիճանաբար նվազում է, իսկ ընտրությունների երկրորդ փուլում նրա մրցակցուհու՝ Մարին լե Պենի վարկանիշը՝ աճում:
Եվրամիության երկրները մեծ փոխըմբռնում ունեն Brexit-ի վերաբերյալ բանակցությունների հանգուցային ուղղությունների շուրջ, ինչի մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը համերկրային կառավարության անունից Բունդեսթագում հայտարարությամբ է հանդես է եկել Բրյուսելում Brexit-ին նվիրված ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր ժողովրդականությամբ գերազանցում է երկրի կառավարության նախկին ղեկավարներին, ինչի մասին վկայում է Ipsos Mori ընկերության հարցումը, որի արդյունքները ապրիլի 26-ին հրապարակել է Independent հրատարակության ինտերնետ-կայքը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում հարվածել են շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան խմբավորման զինապահեստին:
Ճապոնիայում կտրուկ աճել են տնային եւ կորպորատիվ բունկերների տեղակայման պատվերները Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի աճի ֆոնին։
Ապրիլի 27-ին մեկնարկում է Ամերիկյան պետությունների կազմակերպությունից Վենեսուելայի դուրս գալու ընթացակարգը, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի նախագահի փեսա եւ նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշների Kushner Companies ընտանեկան ընկերությունն առնվազն 50 միլիոն դոլար է փոխ առել Իսրայելի ամենահարուստ ընտանիքներից մեկից, որը գործարքներով է զբաղվում ադամանդների շուկայում: