Բունդեսթագն ապրիլի 27-ին հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է դեմքը լիովին ծածկող հագուստ կրելը:
«Մենք պետք է վերանայենք ընդհանրապես այս բոլոր խնդիրները: Արդյոք պայմանագիրը կարիք չունի՞ վերանայման՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից, արդյոք դա չի՞ ասում, որ մենք պետք է լուրջ քայլերի դիմենք՝ Նախիջևանը զերծ պահել նման ոտնձգություններից»:
աշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները, գրավիչ պայմաններով, կարող են աշխատանք գտնել հայ աստանյան ռազմաբժշկական հաստատություններում։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է դյուրացնել մուտքի վիզաների տրամադրումը Թուրքիայի ընդդիմադիր մտավորականների, արվեստագետների, լրագրողների համար:
Լրագրողի այն հարցին, թե ինչ կերպ եք տեսնում Հարավային Կովկասը 25 տարի անց, Ա. Սմբատյանը պատասխանել է, որ ինքը մարգարե չէ և չի կարող գուշակել, սակայն ցանկանում է, որպեսզի տարածաշրջանի բոլոր ժողովուրդները խաղաղ և ինքնորոշված համագոյակցեն միմյանց հետ:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում ավելացել է մեկ տոկոսային կետով:
Իսպանիայի Վիյենա (Villena) քաղաքը ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը:
Եվրամիությունը հանրակցության 27 երկրների ձեւաչափով հերթական գագաթնաժողովը կանցկացնի հունիսին:
Ուկրաինայի պետական «Օշչադբանկը» բռնագրավում է 1,5 միլիարդ դոլար, որը պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա զինակիցներին:
ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները չի քննարկի նախքան հանրակցությունից դուրս գալու պայմանների վերաբերյալ որոշման ընդունումը:
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պլանավորում է 9 տոկոսով կրճատել աշխատակիցների հաստիքակազմը:
«Մենք համաձայն չենք, որ Լեհաստանն այդ կերպ օգտագործվի ընտրարշավում»,-նշել է կառավարության մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխենեկը: «Այդ խոսքերը ցույց են տալիս, որ ԵՄ-ում տակավին կենդանի են հովանավորական միտումները, որոնք բացասաբար են ազդում ազատ շուկայի զարգացման վրա եւ հակասում են ԵՄ-ի արժեքներին»,-նշել է նա:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն քվեարկել է կազմակերպության գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին, ինչի մասին ասված է կազմակերպության՝ ապրիլի 28-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ:
Առնվազն հարյուր մարդ, այդ թվում 22 ոստիկան եւ Մակեդոնիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) երեք պատգամավոր, վնասվածքներ են ստացել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, ինչի մասին հայտնել է Սերբիայի ՌՏՍ հեռուստառադիոալիքը:
Միաժամանակ նա նաեւ նշում է, որ զոհեր եղել են եւ թուրքերի, եւ քրդերի շրջանում, ինչը նույնը կլիներ, եթե, օրինակ, Անգելա Մերկելը Հոլոքոստը հիշատակելիս ասեր, որ այդ ժամանակ զոհվել են նաեւ գերմանացիներ:
Վաշինգտոնը պատրաստ է ուղղակի բանակցություններ վարել Փենյանի հետ՝ նպատակ ունենալով կարգավորել Կորեական թերակղզու ներկայիս ճգնաժամը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտոնբերգը նախազգուշացրել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված ձերբակալությունների, կալանավորումների ու աշխատանքի ազատումների հարցով:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն ընտրողների առջեւ պարտավորություն է ստանձնել իշխանության գալու դեպքում անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը մայիսի 7-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է En Marche! շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին: Այս մասին նշվում է խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի՝ Մակրոնին ուղղված նամակում:
Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանը Սիրիայում չհամաձայնեցված գործողություններ իրականացնելու համար, որը վտանգել է այնտեղ գտնվող ամերիկացի զինվորների կյանքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ցանկանում է, որ Հարավային Կորեան մեկ միլիարդ դոլար վճարի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի համար:
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Լավրով, Նալբանդյան, Մամեդյարով եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ըստ նախնական հաղորդագրության, պետք է քննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը պետք է ավարտվի ոչ թե պարզապես նրա պարտությամբ, այլ ստորացուցիչ պարտությամբ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պլանավորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արծարծել ԿԺԴՀ-ի նկատմամբ «հետագա զգալի միջոցների» ձեռնարկման անհրաժեշտության հարցը այդ երկրի կողմից միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների մշակումը շարունակելու դեպքում:
Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ադրբեջանը երկու անգամ այդ մասին հայտարարեց հունվարից ի վեր, Հայաստանը երկու անգամ էլ մերժեց:
Չորս մարդ է ձերբակալվել Լոնդոնի Ուիլեսդենի շրջանում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում, եւս մեկ կասկածյալ կին վիրավորվել է:
«Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը պետության ղեկավար ընտրվելու դեպքում մտադիր է առանահերթ կարեւորություն տալ Գերմանիայի հետ սերտ հարաբերությունների հաստատմանը: