Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը՝ թեև կարևոր աշխարհաքաղաքական նշանակությանը, թերագնահատված է. սենատոր Դեյնս

Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի մասին բավականաչափ չի տեղեկացվել, սակայն կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի, հայտարարել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը։

«Օրերս խոսում էինք նրա մասին, թե ինչպես են Ամերիկայի հակառակորդները իրականում խաթարում ԱՄՆ-ի աճող ներգրավվածությունը, որը մենք տեսնում ենք այսօր Կենտրոնական Ասիայում։ Ակնհայտ է, որ նախագահ Թրամփի գլխավորությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի մասին բավականաչափ չի տեղեկացվել, բայց կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի»,- հայտարարել է ԱՄՆ սենատորը։

«Կենտրոնական Ասիայի հինգ երկրների հետ ամուր հարաբերությունների հաստատումը կարևոր է մեր ազգային անվտանգության համար, և ես ուրախ եմ, որ նախագահի առաջադրած թեկնածուները հանձնառու են տարածաշրջանում ամուր համագործակցությանը և գործընկերությանը»,- հավելել է սենատորը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930