![](/banners/BeFunky-design.jpg)
Լե Պենը Դյուպոն-Էնյանին խոստացել է վարչապետի պաշտոնը
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Marine_Le_Pen_vola_nei_sondaggi-1.jpg)
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Վեր կաց, Ֆրանսիա» շարժումը որոշում են կայացրել կազմել նախընտրական միություն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են քաղաքական ուժերի առաջնորդներ Մարին Լե Պենը և Նիկոլա Դյուպոն-Էնյանը:
«Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք: Մենք միասին ենք պնդելու մեր համատեղ կառավարական ծրագիրը»,-ասել է Լե Պենը:
Նա իր համախոհի քայլը խիզախ որոշում է որակել` տեղեկացնելով, որ նախագահական ընտրություններում հաղթանակի պարագայում Նիկոլա ԴյուպոնԷնյանին կդարձնի երկրի վարչապետ: