
Ռուսաստանցի 3 տուրիստից 1-ը գերադասում է Թուրքիան

Ռուսաստանի տուրօպերատորների միության տվյալների համաձայն՝ մայիսին Ռուսաստանի քաղաքացիներից արտագնա տուրիզմի մեկնողների 30-35 տոկոսը նախընտրում է հանգիստը կազմակերպել Թուրքիայի հայնգստավայրերում: Որպես գլխավոր պատճառը դիտվում է այն, որ Թուրքիայի հյուրանոցներում մեծ զեղչեր են:
Այս մասին տեղեկացնող թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը ընդգծում է, որ ամեն 3-րդ տուրիստից մեկը գերադասում է Թուրքիան:
Իսկ հետխորհրդային տարածքի երկրների մեջ տուրիստական ամենապահանջված ուղղությունները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Հայաստանն ու Վրաստանն են: Ըստ ցուցանիշների՝ նախորդ տարվա համեմատ պահանջարկն ավելի է աճել: