Ամերիկյան The Slow Mo Guys բլոգերական միավորման անդամ Դանիել Գրաչին նետվել է ցատկացանցի վրա, որտեղ հազար լարված մկնաթակարդներ էին դրել:
Անգլիայի հյուսիսի Դարեմ քաղաքի ոստիկանությունը գործարկում է համակարգչային ծրագիր, որն արհեստական ինտելեկտի ալգորիթմի միջոցով պետք է ոստիկաններին օգնի որոշելու, թե ում է անհրաժեշտ կալանքի տակ վերցնել, իսկ ում՝ ազատ արձակել:
Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը համոզված է, որ տարածաշրջանում ստեղծված ներկա իրավիճակում կողմերի վարած ռազմավարությունն իրականում հասկանալի է.
Թուրքիայում ձերբակալվել է ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդիոն:
Թուրքիայի զինված ուժերը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով կրկին կորուստներ է ունեցել:
Միացյալ Նահանգների Tesla կորպորացիան սկսել է նոր տիպի արեւամարտկոցների նախնական պատվերներ ընդունել տների տանիքներին տեղակայելու համար:
Եվրամիությունում նախագահող Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի հետ կապված հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը` շեշտելով, որ Պանամայի թղթերում տեղեկություններ կան, որ Մուսկատը գումարներ է ստացել է Ադրբեջանի նախագահի աղջկանից:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության:
ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի առաջարկությունը, որը հանձնարարական է բովանդակում Շենգենյան գոտու հինգ երկրներում ներքին սահմանային հսկողության գործողությունը երկարացնելու մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը:
Ահաբեկչությունը Եվրոպային սպառնում է մշտապես: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
Եվրամhության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել Եվրամիության կազմ բալկանյան երկրներին՝ Սերբիային եւ Չեռնոգորիային, ինչպես նաեւ ինքնահռչակ Կոսովոյին ընդունելու գործընթացի արագացման օգտին:
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը գլխավորում է կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), մերժել է նախագահ Միլոշ Զեմանի՝ հանրապետությունում կառավարական ճգնաժամից դուրս գալու նախաձեռնությունները:
Հյուսիսատլանտյան դաշինքը Սիրիայում եւ Իրաքում անմիջականորեն չի մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անցկացվող մարտական գործողություններին:
Եվրամիության խորհուրդը մայիսի 11-ին հաստատել է Ուկրաինային անայցագիր ռեժիմ տրամադրելու վերջնական որոշումը:
Կոլումբիայի Կոնգրեսի պատգամավորները վավերացրել են երկրի կառավարության եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (ԿՀԶՈՒ) ապստամբական խմբավորման միջեւ կնքված հաշտության պայմանագրի դրույթները:
Վաշինգտոն նահանգում գտնվող Հենֆորդի ռադիոակտիվ թափոնների պահեստարանում գրանցված արտահոսքի պատճառով՝ հարյուրավոր աշխատակիցներ տարհանվել են, հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Մայքլ Փարքսը, որը հանդիսականներին առավել հայտնի էր ռեժիսորներ Ռոբերտ Ռոդրիգեսի եւ Քվենթին Տարանտինոյի ֆիլմերում կատարած իր աշխատանքներով:
Fox News ամերիկյան հեռուստաալիքն իր Twitter-օգտահաշվում նշել է Հետաքննությունների համապետական բյուրոյի տնօրենի պաշտոնի հինգ հնարավոր հավակնորդների անունները։
Լոս Անջելեսում վերջերս մի խումբ հայեր արշավ են սկսել՝ բոյկոտելով ամերիկյան խանութներում մեծ տարածում գտած թուրքական արտադրանքը: Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանում են ներկա քաղաքական կացությամբ՝ ոչ մի կերպ չհարստացնել հայերի քաղաքական հակառակորդին, փոխարենը քաջալերել հայ արտադրողին և գումարներն ուղղել ոչ թե Թուրքիա, այլ՝ Հայաստան:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ստեղծել է Կորեայի հետ աշխատանքի կենտրոն, որը կոչված է «օգտագործելու» գերատեսչության «բոլոր միջոցները, հնարավորությունները եւ լիազորությունները» Հյուսիսային Կորեայից բխող միջուկային եւ բալիստիկ հրթիռային սպառնալիքի խնդրի լուծման համար:
Եվրամիությանը հարկավոր է բաց պահել Մոսկվայի հետ երկխոսության կապուղիները: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Handelsblatt թերթին տված հարցազրույցում:
Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում առնվազն 26 մարդ է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետեւանքով:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 10-ին ավելի քան 90 մարդ է տուժել բողոքավորների եւ ուժայինների ընդհարումների հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին եւ նրա հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը:
Սիրիացի քրդերի ու արաբների միությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատել է ռազմավարական կարեւորություն ունեցող Թաբկա քաղաքը, տեղեկացնում է BBC-ին:
«Ես երկար ժամանակ կարծում էի, որ նախագահը կարող է ՀՀԲ-ի տնօրենին հեռացնել ցանկացած պատճառով կամ առանց որեւէ պատճառի: Ես իմ ժամանակը զուր չեմ ծախսի այդ որոշման եւ այն բանի շուրջ խորհրդածելու վրա, թե ինչ կերպ է այն ընդունվել»,- ասված է նամակում:
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05:58-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:58-ին) Քաշգարի օկրուգի Թաշկուրգան-Տաջիկական ինքնավար շրջանում:
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 12757.46 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 5400.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 7385.24 կետ, ռուսական MICEX ինդեքսն աճել է 1.29%-ով և կազմել 2028.21 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 2.39%-ով և կազմել 1111.64 կետ:
Մեքսիկայում աշխարհի ամենածանր մարդը՝ Խուան Պեդրո Ֆրանկոն, որի քաշը կազմում էր գրեթե 600 կիլոգրամ, հաջողությամբ է տարել ստամոքսի շունտավորման վիրահատությունը: