Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը համապատասխանում է արդի պահանջներին եւ վերանայման ենթակա չէ, չնայած դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 19-ին պաշտոնապես բացել է Լե Բուրժեի օդատիեզերական սալոնը:
Գերագույն ռադայում նախագահական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Սպիվակովսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն ուղեւորվել է ԱՄՆ, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Միացյալ Նհանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
A380-ն ամենամեծ սերիական մարդատար ինքնաթիռն է: Դրա բարձրությունը 24 մետր է, երկարությունը՝ 73 մետր, թեւի բացվածքը՝ շուրջ 80 մետր: Հանրանավը կարող է առանց վայրԷջքի հաղթահարել ավելի քան 15 հազար կիլոմետր տարածություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, պլանավորում է այս շաբաթ այց կատարել Մերձավոր Արեւելք, որպեսզի հանդիպումներ անցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, որոնք հունիսի 19-ին սկսվում են Բրյուսելում, պետք է վերաբերեն ապագային, այլ ոչ թե ընթացիկ, այդ թվում՝ ֆինանսական խնդիրներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայում ՌԴ-ի դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը։
Օդանավակայանի աշխատանքի վրա հատուկ գործողությունը չի ազդել, բայց սահմանվել է անվտանգության պարագիծ:
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որը հունիսի 19-ին նիստ է անցկացնում Լյուքսեմբուրգում, որոշում է ընդունել մեկ տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակիչ միջոցները՝ Ղրիմի եւ Սեւաստոպոլի բռնակցման համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլով առաջադրված հայ և հայամետ թեկնածուներից գրեթե բոլորը հաղթանակ են տարել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիային նվիրված հաջորդ հանդիպումն Աստանայում կկայանա հուլիսի 10-ին:
Բոլոր երկրները պարտավոր են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սիրիական «հողում» բոլոր գործողությունները համաձայնեցնել Դամասկոսի հետ:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին է ընտրվել հունիսի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում, ինչը ռեկորդ է երկրի համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը դաշնակիցների հետ միասին բացարձակ մեծամասնություն է նվաճել երկրի խորհրդարանի ստորին պալատում: Այդ մասին վկայում են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ հունիսի լույս 19-ի գիշերը հրապարակված տվյալները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն: «Ոստիկանությունը հաստատել է, որ այդ միջադեպը դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչություն: Ես արտակարգ նիստ կանցկացնեմ»,- ասել է նա: Մեյը ցավակցություն է հայտնել տուժածներին ու նրանց ընտանիքներին: «Իմ բոլոր մտքերը նրանց հետ է, ովքեր վերքեր են ստացել, ու նրանց մերձավորների»,- նշել է նա։
Պորտուգալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարել երկրի կենտրոնական մասում անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ։
Ջիբրալթարի օդանավակայանի ճարտարապետները թռիչքուղին կառուցել են ավտոմոբիլային ճանապարհի վրա։ Ավտոմեքենաների և օդանավերի երթևեկությունը կարգավորվում է լուսացույցների միջոցով։
Իրաքի բանակը հունիսի 18-ին սկսել է Մոսուլի հին շրջանի վրա գրոհը. շրջանը մինչ այժմ մնում է «Իսլամական պետության» զինյալների հսկողության ներքո։
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար։ Սա գուցե զգայական ընկալում է, որի պատճառը գուցե Թուրքիայի և Ադրբեջանի միջև սոցիալական, տնտեսական սերտ համագործակցությունն է»։
«Դա ավելի մղեց մարդկանց դեպի Եվրոպա: Տպավորություն է, որ ազգային բանավեճը վերադառնում է եվրոպական խնդիրներին՝ հեռանալով Ամերիկայից»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշում է քաղաքական վերլուծաբան Յան Դանթը:
«Միջազգային ընդունված ձև է՝ մի քանի անգամ դիմել տվյալ պետությանը։ Ես չեմ կարծում, որ այսօր պատժամիջոցների կիրառումն ուժեղ օրակարգային է, բայց ես սպասում եմ, որ, եթե Ադրբեջանն այսպիսի լկտի պահվածքը շարունակի, մյուս քայլը կլինի դատապարտումը»։
Առցանց առեւտրի հսկա Amazon ընկերությունը գնել է Whole Foods Market բնական սննդամթերքի վաճառքով զբաղվող խոշոր ամերիկյան խանութների ցանցը: Գործարքի արժեքն է ավելի քան 13 միլիարդ դոլար, դա Amazon ընկերության խոշորագույն գործարքն է:
«Ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել արդեն հնարավոր չէ: Այժմ Արցախի բանակը մարտական ավելի բարձր մակարդակի պատրաստականության ունի, իսկ անարդյունավետ գեներալները զորքերից հեռացված են»:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հնարավորություն չունեն իրենց տարածքը հատկացնել այնտեղ թուրքական ռազմական բազաներ ստեղծելու համար:
Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին համաձայն չէ մտքի հետ, թե ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքորոշում ունի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր հնարավոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլերի մասին խոսելու համար դեռ վաղ է:
Վանուատույի նախագահ Բելդվին Լոնսդեյլը սրտի կաթվածի հետևանքով 67 տարեկան հասակում վախճանվել է:
Իրավիճակին համապատասխան քայլեր են ձեռնարկվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ բարկացել է՝ իմանալով, որ հետաքննության տակ է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատելու համար: