Բաժիններ՝

Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ

Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ տուժածներն այրվածքներ են ստացել աչքերի և շնչառական ուղիների շրջանում:

Իտալիայի Լոմբարդիայի շրջանում գտնվող ընկերությունն արտադրում է օրգանական լուծույթներ և նյութեր՝ նախատեսված դեղերի արտադրության համար: Բժշկական հաստատություններ դիմածներից 2-ը ընկերության հիմնական աշխատողներն են, իսկ մնացածը տրանսպորտային ընկերության աշխատակիցներ են, որոնք այդ պահին գտնվում էին գործարանի մոտակայքում:

Արտահոսքը տեղի է ունեցել հունիսի 17-ին, դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայության աշխատակիցները, հրշեջները, Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության աշխատակիցները, ինչպես նաև տեխնիկական մասնագետներ: Վերջիններս պետք է պարզեն դեպքի պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս