Բաժիններ՝

Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց հակառուսական պատժամիջոցները

Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որը հունիսի 19-ին նիստ է անցկացնում Լյուքսեմբուրգում, որոշում է ընդունել մեկ տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակիչ միջոցները՝ Ղրիմի եւ Սեւաստոպոլի բռնակցման համար: Այդ մասին ասված է խորհրդի հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ պատժամիջոցները երկարացվել են մինչեւ 2018 թվականի հունիսի 23-ը:

Պատժամիջոցների այդ կատեգորիան արգելքներ է ներառում Ղրիմից եւ Սեւաստոպոլից ԵՄ մթերքների ներմուծման, Ղրիմում ու Սեւաստոպոլում ներդրումների եւ Ղրիմում ու Սեւաստոպոլում տուրիստական գործունեության հետ կապված ծառայությունների, ինչպես նաեւ տրանսպորտային, հեռահաղորդակցական եւ էներգետիկական, նավթագազային ու հանքագործական սեկտորների համար Ղրիմ եւ Սեւաստոպոլ մի շարք ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս