Բաժիններ՝

Իրաքի զորքերը սկսկել են Մոսուլի պանական շրջանի գրոհը

Իրաքի բանակը հունիսի 18-­ին սկսել է Մոսուլի հին շրջանի վրա գրոհը. շրջանը մինչ այժմ մնում է «Իսլամական պետության» զինյալների հսկողության ներքո։

«Սա Մոսուլի գրավմանն ուղղված հարձակման վերջին գլուխն է»,­- ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»­-­ը, ասվում է Իրաքի հակաահաբեկչական ծառայության ղեկավար, գեներալ­լեյտենանտ Աբդուլա Ղանի ալ Ասադտի անունից հրապարակված հայտարարությունում։

Մոսուլի շուրջ մարտերը շարունակվում են արդեն 9 ամիս։ Ներկայումս քաղաքում, ՄԱԿ­-ի տվյալներով, մնում է մոտ 100 հազար մարդ, որոնք ապրում են բարդ՝ սննդի, ջրի և դեղորայքի քրոնիկ անբավարարության պայմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս