Բաժիններ՝

Թրամփի փեսան կուղևորվի Մերձավոր Արևելք՝ բանակցելու Նաթանյահուի և Աբասի հետ. WSJ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, պլանավորում է այս շաբաթ այց կատարել Մերձավոր Արեւելք, որպեսզի հանդիպումներ անցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հունիսի 18-ին այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթի էլեկտրոնային տարբերակը։

Սպիտակ տանը թերթի աղբյուրի տվյալներով՝ Քուշները մտադիր է հանդիպել Նաթանյահուի հետ Երուսաղեմում, իսկ Աբասի հետ՝ Ռամալլահում: Ինչպես սպասվում է, նա նրանց հետ կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը, «նրանց գերակայություններն ու հետագա հնարավոր քայլերն» այդ ոլորտում, նշել է թերթը:

Նախ Քուշները կլինի Իսրայելում: Նա այնտեղ կժամանի հունիսի 21-ին, իսկ երկու օր շուտ տարածաշրջան պետք է ժամանի միջազգային բանակցություններում ԱՄՆ-ի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը:

Թերթի աղբյուրի խոսքով՝ առաջիկա հանդիպումներից չպետք Է ինչ-որ ճեղքումներ ակնկալել մերձավորարեւելյան կարգավորման գործում: «Կարեւոր Է հասկանալ, որ պատմական հաշտության համաձայնագրի մշակումը ժամանակ կպահանջի»,- ասել է Սպիտակ տան աշխատակիցը:

Նա ընդգծել է, որ Թրամփն «իր ամենավստահելի խորհրդականներից մեկին հանձնարարել Է գլխավորել խաղաղ կարգավորման աշխատանքը», եւ ապագայում «Քուշները եւ Գրինբլաթը, հավանաբար, շատ այցելություններ կկատարեն տարածաշրջան»՝ ինչպես համատեղ, այնպես էլ առանձին: Բացի այդ, միանգամայն հնարավոր է, որ Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչներն այդ նպատակով այցելեն Վաշինգտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս