Նկարիչներ Թոմաս Բլենչարդը եւ Oilhack-ը Համացանցի օգտատերերին ցուցադրել են «Գալակտիկական դարպասներ» կարճամետրաժ ֆիլմը:
Ամերիկացի թոփ մոդել Բելլա Հադիդն իր քրոջը՝ Ջիջիին, կփոխարինի Max Mara մակնիշի գովազդային արշավի նկարահանումներում:
«Ադրբեջանին թույլ չեն տա երկար պատերազմել, կարող է ապրիլյան քառօրյայի նման մի բան լինել, Ադրբեջանն առաջ գնա մի 1000 քառ. կմ կամ զիջի դիրքերը մի 1000 քառ. կմ։ Ես սա պայմանական եմ ասում։ Այլ իրավիճակ ես չեմ կարող կանխատեսել։ Այնպես, ինչպես Երևանը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, այդպես էլ Բաքուն չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։ Եվ բանակցությունների ներկայիս ձևաչափը փակուղային է, տանում է պատերազմի»։
«Թրամփի վարչակազմն Օբամայի վարչակազմից տարբերվում է նրանով, որ լկտիություն չի հանդուրժում և միանգամից հակահարված է տալիս։ Դրա օրինակը տեսանք Սիրիայում, Աֆղանստանում, երբ գերծանր ռումբը գցեցին այնտեղ, և մենք տեսանք, որ Ասադի ինքնաթիռը եկավ և ռումբ գցեց քրդերի վրա, ԱՄՆ-ն էլ տեղում պատասխանեց, գցեց այդ օդանավը՝ ռուսներին նախապես զգուշացնելով։ Սա ցույց է տալիս, որ բռնապետները պետք է շատ զգույշ լինեն, որն էլ բխում է Հայաստանի շահերից»,- նկատեց փորձագետը։
Սըր Պոլ Մաքքարթնին, Սելին Դիոնը, Ռոբի Ուիլյամսը, Բրայան Մեյը, Ռիտա Օրան, Փիքսի Լոթը եւ համաշխարհային երաժշտության մի քանի տասնյակ այլ աստղեր հունիսի 21-ին սինգլ են թողարկել՝ հաջակցություն Լոնդոնի արեւմուտքում բնակելի տան սաստիկ հրդեհից տուժածների եւ նրանց ընտանիքների։
Թուրք պաշտոնյաները կարծես թե չեն գիտակցում, որ մեկ տասնյակից ավելի լոբբիստական ընկերություններ ունենալը ոչ միայն փողերի վատնում է ավելորդ կրկնօրինակման պատճառով, այլև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առանձին պաշտոնյաների թանկարժեք ժամանակի անիմաստ կորուստ, որոնք ամեն օր իրենց ժամանակը ծախսում են այդ լոբբիստական ընկերություններին մանրամասն հրահանգներ տալով, նրանց զեկույցները կարդալով, դրանք մեկնաբանելով, նրանց հետ հանդիպումներ ունենալով, նրանց զեկույցները ծավալուն բացատրություններով արտգործնախարարությանը փոխանցելով և Անկարայի արձագանքի հիման վրա փոփոխություններ անելով:
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերականգնում է իր ինքնապաշտպանության իրավունքը Սիրիայում Դաեշ-ի դեմ պայքարի համատեքստում: Սպիտակ տան խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Ռուսաստանը զգուշացրել է, որ իր գործողությունների տարածքում հայտնված ինքնաթիռը կդիտարկվի որպես հավանական թիրախ:
«Մենք պետք է լայնացնենք մեր դաշնակցային մտածելակերպը, քանի որ միջազգային կազմակերպությունների դերակատարումը ոչ կոնստրուկտիվ է: Դերակատարումը թեև անհրաժեշտ է, բայց ոչ արդյունավետ, ու ես չեմ հիշում ղարաբաղյան հակամարտության մի փուլ, երբ նրանք սկզբունքորեն ինչ-որ բան իրենց գործողություններով փոխած լինեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Հարությունյանը:
ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, ամուսնուն ուղեկցելու է հուլիսին Լեհաստան եւ Գերմանիա նրա այցերի ընթացքում:
Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է նախագահ Պուտինի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ձայներ է կորցնում այն դեպքում, երբ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), ընդհակառակը, ամրապնդում է իր դիրքերը եւ նույնիսկ կարող է ազատ դեմոկրատների (Ազատ դեմոկրատական կուսակցություն, ԱԴԿ) հետ կոալիցիա ակնկալել:
Ռումինիայի խորհրդարանականներն իշխանությունից հեռացրել են երկրի վարչապետ Սորին Գրինդյանուի կառավարությունը:
Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետեւանքով տուժածների թիվը 157-ից հասել է 204-ի:
Մեծ Բրիտանիան կվերանայի ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ գահաճառով հանդես գալով խորհրդարանում:
Գերմանիայի դաշնային խորհրդարանում՝ Բունդեսթագում հունիսի 21-ին քվեարկության կդրվի գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու հարցը:
Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել երկկողմ հարաբերությունների եւ Պարսից ծոցի ճգնաժամի կապակցությամբ
ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը Բալթիկ ծովի երկնքում փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, բայց նրան տարածքից քշել է ռուսական Սու-27 կործանիչը: Այդ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին հիվանդանոց են տեղափոխել լույս հունիսի 21-ի գիշերը:
Բրյուսելի Կենտրոնական կայարանում հունիսի 20-ին պայթյուն իրականացրած ահաբեկիչը 36-ամյա մարոկոյացի է, որը մշտապես բնակվում էր Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում, նա գործել է մենակ:
Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կկարողանա հանդիպել մինչեւ տարեվերջ, եթե պայմանները նպաստավոր լինեն,։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՄԱԿ-ի խնդրանքով աշխատում է մշտական պատրաստության խաղաղապահ միլիցիայի հակուկ ստորաբաժանման կազմավորման ուղղությամբ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին:
Հունիսի 20-ին Ասքոթում սկսված հռչակավոր թագավորական ձիարշավը Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ամառային օրացույցի գլխավոր իրադարձություններից մեկն է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Եվրամիությունից երկրի դուրսբերումն իրականացնել «սահուն ու կազմակերպված»՝ անսալով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքին:
Ամերիկացի երաժիշտ-ռեփեր Prodigy-ն, որի իսկական անունն Ալբերտ Ջոնսոն է, հունիսի 20-ին վախճանվել է Լաս Վեգասում 42 տարեկան հասակում:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ֆրանսուա Բայրուն հայտարարել է, որ լքում է կառավարությունը:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը հունիսի 21-ին փոխել է գահաժառանգ արքայազնին:
Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը: ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության եւ առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական եւ տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, եւ առաջարկը հավասարապես ուղղված է նաեւ ռուսական կողմին, եւ այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան:
Ճապոնիայի շուրջ 300 հազար բնակիչներ իշխանություններից հանձնարարություն են ստացել պատսպարվելու տարհանման կենտրոններում հորդառատ անձրեւների սպառնալիքի պատճառով, որոնք մոլեգնում են երկրի արեւմտյան եւ կենտրոնական շրջաններ:
Ղազախստանի կառավարության որոշմամբ Աստանայի օդանավակայանը վերանվանվել է «Նուրսուլթան Նազարբաեւի միջազգային օդանավակայան»: