Բաժիններ՝

Ռեկորդային թվով կանայք են ընտրվել Ֆրանսիայի խորհրդարանում

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին է ընտրվել հունիսի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում, ինչը ռեկորդ է երկրի համար: Այդ մասին հայտնել են փարիզյան ԶԼՄ-ները:

Այդպիսով, կին պատգամավորները կազմում են 577 տեղանոց Ազգային ժողովի պատգամավորների 38,65 տոկոսը:

Նախորդ գումարման Ազգային ժողովում կար 155 կին:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կկազմեն «Առաջ, հանրապետություն» հաղթող կուսակցությունից պատգամավորների 46,45 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930