Sun թերթը հունիսի 16-ին հրապարակել է 65 մարդուց բաղկացած ցուցակ, որոնք անհայտ կորած են համարվում կամ կարող էին զոհվել Լոնդոնի բազմահարկ բնակելի շենքերից մեկում տեղի ունցած հրդեհի հետեւանքով։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը շարունակելու է աշխատել իրավապահ մարմինների հետ Թուրքիայի նախագահի թիկնազորի կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակման հետաքննության գործով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 16-ին ողջունել է նոր մարմին՝ ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչություն, ստեղծելու համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի միաձայն որոշումը։
Բնակելի շենք է այրվում Լոնդոնի արեւելյան մասի Շեդվելի շրջանում: Դա տեղի է ունեցել բրիտանական մայրաքաղաքի արամտյան մասի Գրենֆել-թաուեր բնակելի շենքում հրդեհից երկու օր անց, որն առնվազն 17 մարդու կյանք է խլել:
Կայունացման եվրոպական մեխանիզմը (ESM), որը նախատեսված է եվրոգոտու ճգնաժամային երկրների օժանդակման համար, Հունաստանին տրամադրել է վարկի նոր ենթամասնաբաժինը հուլիսի սկզբին:
ԱՄՆ-ը մտադիր է Կուբայի հետ գործարքների սահմանափակման միջոցներ ձեռնարկել, ինչպես նաեւ ԱՄՆ-ից այդ երկիր անհատական տուրիստական ուղեւորությունների սահմանափակումներ մտցնել
Լոնդոնի իշխանությունները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, զոհերի թիվը նկատելիորեն կավելանա: Հիվանդանոցներում է գտնվում հրդեհից տուժած ավելի քան 70 մարդ: Լոնդոնի ոստիականության ղեկավար Սթյուարթ Քանդին հայտարարել է, որ պատրաստ չէ ժամանակից շուտ գնահատել զոհվածների հնարավոր թիվը, հավելելով. «Հուսով եմ, որ թվերը եռանիշ չեն լինի»: Նա նաև հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի նույնականացնել բոլոր զոհվածներին:
YouTube-ում ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում այն տեսահոլովակը, որտեղ ավտոմոբիլի ղեկի առջեւ նստած տարեց տղամարդը տպավորիչ տմտմբացնում է գլուխը հեւի-մետալի ներքո։
«Ես չեմ տեսնում որևէ վտանգ Ղարաբաղի կամ ազգային անվտանգության հետ կապված, բայց այստեղ այլ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար, որովհետև Հայաստանն ապակայունացել է և թույլ է»։
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
Նախնական տվյալներով կան տուժածներ:
Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները խորհրդի նիստի շրջանակում հանդիպում են ունենալու Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Դուբայի օդանավակայանների Dubai Airports գործարկուն հայտարարել է, որ ընթացիկ տարում կթեստավորի անձնագրային վերահսկողության ինովացիոն համակարգ, որը թույլ կտա վայրկենապես ճանաչել ժամանող ուղեւորների դեմքերը՝ դրանով իսկ կրճատելով հերթերը:
Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի միջև վերջինիս կողմից Brexit-ի շրջանակում միությունից դուրս գալու շուրջ բանակցությունների սկիզբը նշանակվել է հունիսի 19-ին:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը, որն այցով գտնվում է ԿԺԴՀ-ում, այդ երկրի սպորտի նախարարին է հանձնել նվեր, որը նախատեսված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար:
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը, որտեղ Հայաստանը 127 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Ինդեքսում Հայաստանը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների խմբում ամենաարդյունավետ 20 երկրների շարքում է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավարտված «Ուղիղ գիծը» տեւել է գրեթե չորս ժամ:
«Որևէ մեկը Հայաստանին չի պատժելու, եթե նա Իրանի հետ տանի այն քաղաքականությունը, որը բխում է Հայաստանի և Իրանի շահերից։ Դա տեսականորեն հայտարարվում է, ու Իրանի կողմից քայլեր մենք տեսնում ենք։ Արաբական աշխարհի հետ մենք ունենք առանձնահատուկ հարաբերություններ, և ոչ ոք չի զարմանա, Հայաստանին չի պատժի, եթե Հայաստանն այդ կարծիքը հայտնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հունիսի 15-ին նշել է պատմության մեջ առաջին միջկորեական գագաթնաժողովի 17-րդ տարեդարձը՝ որպես ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման պայման առաջադրելով Փենյանի կողմից միջուկային եւ հրթիռային հետագա փորձարկումների դադարեցումը։
Առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 59-ը՝ տուժել Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի մանկապարտեզներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ ՀԱՊԿ տարածքում առկա հակամարտությունները, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել առանց արտաքին միջամտության:
WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր բաժինը՝ Vault 7 ընդհանուր վերտառությամբ։
Կատալոնիայի ինքնավար հանրակցության կազմի մեջ մտնող Բերգ մունիցիպալիտետի քաղաքապետարանը մեծ ցուցատախտակ է տեղադրել, որի վրա հետհաշվարկ է սկսվել մինչեւ տարածաշրջանի անկախության շուրջ անցկացվելիք հանրաքվեն:
ԱՄՆ-ում աճող ռուսատեցությունը դարձել է այնտեղ սրվող ներքաղաքական պայքարի արդյունքը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը բացառել է այն բանի հնարավորությունը, որ հունիսի 14-ին քաղաքի արեւմուտքում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհն ահաբեկչության հետեւանք էր:
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հունիսի 15-ին եվրոպացի պատգամավորները քվեարկությամբ չեղարկել են Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի խորհրդարանական անձեռնմխելիությունը:
Լոնդոնի բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 17-ի:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին զորակցություն է հայտնել Լոնդոնի արեւմտյան մասում գտնվող Grenfell Tower բնակելի շենքում խոշոր հրդեհի հետեւանքով տուժածներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 15-րդ անգամ «Ուղիղ գծով» պատասխանում է ռուսաստանցիների հարցերին։
Կատարն ԱՄՆ-ի հետ ստորագրել է մերձավորարեւելյան երկրին 12 միլիարդ դոլարի F-15 կործանիչների մատակարարման պարտավորագիր: