Բաժիններ՝

Սիրիային նվիրված հաջորդ հանդիպումն Աստանայում կկայանա հուլիսի 10-ին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիային նվիրված հաջորդ հանդիպումն Աստանայում կկայանա հուլիսի 10-ին: Այս մասին հունիսի 19-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լավրովի խոսքով՝ միջոցառմանը, մասնավորապես կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:

Կողմերը հայաձայնության եկել, որ հենց այդ հանդիպմանը կավարտեն այն ռեժիմի մոդալությունների կոնկրետ պարամետրերի համաձայնեցումը, որը պետք է գոյություն ունենա ապաէսկալացման գոտիներում եւ դրանց պարագծով»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը BRICS-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Պեկինում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս