 
                        Մահացել է Վանուատուի նախագահը
 
                                    Վանուատույի նախագահ Բելդվին Լոնսդեյլը սրտի կաթվածի հետևանքով 67 տարեկան հասակում վախճանվել է: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ Լոնսդեյլը մահացել է Վանուատույի մայրաքաղաք Պորտ-Վիլեի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան տեղափախել են այն բանից հետո, երբ վատացել է ինքնազգացողությունը:
Վանուատուի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի անդամների և տարածքային կառավարությունների համանախագահների կողմից երեք շաբաթվա ընթացքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        