Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը վերանայման ենթակա չէ. Եվրամիություն
Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը համապատասխանում է արդի պահանջներին եւ վերանայման ենթակա չէ, չնայած դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն: Այս մասին, ասված է Եվրամիության խորհրդի՝ հունիսի 19-ին տարածված հայտարարության մեջ:
«Խորհուրդը հավաստում է, որ Փարիզի համաձայնագիրը լիովին համապատասխանում է արդիականության բոլոր պահանջներին եւ ենթակա չէ վերանայման: Համաձայնագիրը հավակնոտ է, բայց ոչ չափից դուրս եւ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մասնակցի՝ որոշելու իր ուղին, որպեսզի նպաստի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին, որոնք սպառնում են զարգացմանը, մոլորակի խաղաղությանն ու կայունությանը»,- ասվածէ հայտարարության մեջ:
ԵՄ-ն հավաստել է Փարիզի համաձայնագրի բոլոր պարտավորությունները կատարելու մտադրությունը եւ պաշտպանում է ՄԱԿ-ի ջանքերն այդ ուղղությամբ: ԵՄ-ի խորհուրդը նաեւ ընդգծել է դրանում աշխարհի խոշորագույն տնտեսությունների առանձնահատուկ պատասխանատվությունը, որոնց բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների ավելի քան 80 տոկոսը:
Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած միջազգային խորհրդաժողովի ադրյունքներով: Համաժողովի 195 մասնակիցները համաձայնության են եկել մինչեւ 2100 թվականը թույլ չտալ մոլորակի վրա տարեկան միջին ջեմաստիճանի բարձրացում ըստ Ցելսիուսի 2 աստիճանով՝ մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ: Գիտնականները կարծում են, որ ջերմաստիճանի ավելի զգալի բարձրացումը, որի պատճառը մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումն է հանածո վառելիքի այրման հետեւանքով, կարող Է անդառնալի հետեւանքների հանգեցնել մոլորակի բնապահպանության համար:
Հունիսի 1-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագերից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: