Պորոշենկոն ուղևորվել է ԱՄՆ՝ բնակցելու Թրամփի հետ
Գերագույն ռադայում նախագահական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Սպիվակովսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն ուղեւորվել է ԱՄՆ, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Միացյալ Նհանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ցանկանում եմ ասել, որ Պյոտր Ալեքսեեւիչն արդեն մեկնել է ԱՄՆ»,- «112: Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի դաշինքից» պատգամավորը: Ըստ որում նա վստահություն է հայտնել, որ Ամերիկայի ղեկավարի հետ հանդիպումն անպայման կկայանա: «Դուք գիտեք, որ պարզապես վարչակազմը նոր է, եւ երբեմն տեղի են ունեում այնպիսի բաներ, որ ինչ-որ բան չեն հասցնում հայտարարել, բայց դրանից հանդիպումները չեն չեղարկվում: Այդ հանդիպումը պլանավորված է, եւ այն կկայանա»,- հավելել է նա:
Պորոշենկոյի եւ Թրամփի հանդիպման մասին պաշտոնական հավաստում կողմերից ոչ մեկն առայժմ չի ներկայացրել: ԱՄՆ այդ այցը կլինի երրորդը Պորոշենկոյի նախագահական կարիերայում: 2016 թվականի վերջին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Պորոշենկոն նրա հետ շփվել է միայն հեռախոսով:
Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ Պորոշենկոն Վաշինգտոնում նաեւ կհանդիպի փոխնախագահ Մայքլ Փենսի, նախարարությունների ղեկավարների հետ: Ինչպես նշում են Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները, օրակարգի հանգուցային ասպեկտները կդառնան Դոնբասի իրադրությունը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: