Բաժիններ՝

ԵՄ-ի պաշտպանական հիմնադրամն ամբողջ ծավալով կսկսի գործել 2018 թվականին

ԵՄ-ի պաշտպանական ներդրումային հիմնադրամն ամբողջ ծավալով կսկսի գործել 2018 թվականից: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ բացելով ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հերթական հանդիպումը, որն ազդարարում է նոր քաղաքական տարեշրջանի սկսվելը Բրյուսելում:

«ԵՄ-ի պաշտպանական հիմնադրամը լիակատար գործառական պատրաստության վիճակի կհասնի 2018 թվականին»,-ասել է նա:

Հունիսի 8-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է Պաշտպանական ներդրումային հիմնադրամի նախագիծը: ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կարծում է, որ այն ԵՄ-ին թույլ կտա դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը պաշտպանության ոլորտում: Հիմնադրամը պետք է տարեկան մինչեւ 5,5 մլրդ եվրո ներդրումներ ապահովի ԵՄ-ի պետությունների ռազմարդյունաբերական համալիրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս