Բաժիններ՝

Թրամփը համոզված է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները վաղ թե ուշ կբարելավվեն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հավատում է Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների բարելավմանը: Այդ մասին նա հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոյի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Լավ կլիներ, եթե մենք հիանալի հարաբերություններ ունենայինք Ռուսաստանի հետ, գոնե լավ հարաբերություններ: Կարծում եմ՝ վաղ թե ուշ դա տեղի կունենա: Արժե, որ մենք կարգավորենք հարաբերությունները միջուկային մեծ տերության հետ»,- ասել է նա:

Դրա հետ մեկտեղ Թրամփը հրաժարվել է պատասխանել լրագրողի տված ուղղակի հարցին՝ նա Ռուսաստանը համարում է արդյոք սպառնալիք ԱՄՆ-ի անվտանգության համար: «Այդ առումով ես դիտարկում եմ բազմաթիվ երկրներ»,- խուսափողաբար հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս