![](/banners/BeFunky-design.jpg)
Իսպանիայում Կատալոնիայի անջատման օրինագիծ են ներկայացրել
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/903310.jpg)
Կատալոնյան երկու կուսակցությունների՝ JxSվ-ի («Միասին՝ հանուն») եւ CUP-ի («Հանուն ժողովրդական միասնության») ներկայացուցիչներն օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը: Այդ մասին հայտնել է El Periodico իսպանական հրատարակությունը:
Ենթադրվում է, որ փաստաթուղթը կապահովի գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումից մինչեւ Իսպանիայի արդեն անկախ տարածաշրջանի սահմանադրության ընդունումն ընկած ժամանակաշրջանում:
Եթե տարածաշրջանի բնակիչները քվեարկեն նրա անկախության օգտին, կգործարկվի վեցամսյա անցումային շրջան, որի ընթացքում կսկսվի Կատալոնիայի գլխավոր գործադիր մարմնի նոր ընտրությունների նախապատրաստումը:
Այն բանից հետո, երբ կավարտվի առաջին վեցամսյա ժամանակաշրջանը, կսկսվի նոր վեցամսյա փուլ, որի ընթացքում կարձակվի տեղի խորհրդարանը եւ առաջին ընտրությունները անցկացվեն անկախ տարածաշրջանում:
Օրինագծում նաեւ նշված է, որ անկախ Կատալոնիան կմնա Եվրամիության անդամ:
Իսպանիայից Կատալոնիայի անջատման կողմնակիցները պատրաստվում են անկախության հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին: Հարցը, որը Կատալոնիայի իշխանությունները մտադիր են դնել հանրաքվեի, հնչում է այսպես. «Ցանկանում եք Դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: