Բաժիններ՝

Բելգիայում զինվորականները քաղաքները պարեկելու են առնվազն մինչև 2020 թվականը

Բելգիական բանակի գլխավոր շտաբը պատրաստվում է այն բանին, որ զինվորականները քաղաքների պարեկումը կշարունակեն եւս մի քանի տարի: Այդ մասին ֆլամանդական De Standaard թերթին հայտնել է ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-մայոր Մարկ Տիսը։

Պաշտպանական պլանավորումը նախատեսում է Բելգիայի տարածքում ահաբեկչական սպառնալիքի հակազդման գործում զինվորականների մասնակցությամբ գործողության երկարացում մինչեւ 2020 թվականը: Դրան է հարմարեցվում զինծառայողների ուսուցման ծրագիրը:

«Մենք պետք է պատրաստ եւ վարժված լինենք մեր բոլոր առաքելությունները կատարելու համար: Բայց զորքերի բարոյական վիճակը մնում է մեր ամենագլխավոր խնդիրը: Զինվորականները միջին հաշվով փողոցներում անցկացնում են վեցական ամիս»,-հրատարակությունը մեջբերում է Մարկ Տիսի խոսքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031