Բաժիններ՝

Անտոնիո Տայանին առաջարկել է միջոցներ հատկացնել Լիբիային միգրացիոն հարցը լուծելու համար

Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Տայանին Եվրամիությանն առաջարկել է 6 մլրդ եվրո հատկացնել Լիբիային միգրացիոն խնդիրը լուծելու, ինչպես նաեւ մշակել Աֆրիկայում 50-60 մլրդ եվրո եվրոպական ներդրումների երկարաժամկետ ռազմավարություն։

«Եվրոպան Թուրքիային 6 մլրդ եվրո է հատկացրել բալկանյան երթուղին փակելու համար: Արդ ուրեմն, եկել է Լիբիայի հետ նույն բանն անելու ժամանակը. եկեք միանգամից 6 մլրդ եվրո տանք Լիբիային, իսկ հետո ներդրումներ անենք Աֆրիկայի համալիր ռազմավարության մեջ»,- հայտարարել է ԵԽ-ի նախագահը հարցազրույցում, որն օգոստոսի 28-ն հրապարակել է Հռոմում հրատարակվող la Repubblica թերթը: Տայանիի խոսքով՝ Եվրամիության կողմից այդ միջոցների հատկացումը կնպաստեր համաձայնության ձեռքբերմանը ուժի տարբեր կենտրոնների միջեւ, որոնք այսօր գոյություն ունեն Լիբիայում:

«Գեներալ (Խալիֆա) Խաֆթարը կարող էր դառնալ Լիբիայի զինված ուժերի ղեկավարը, իսկ վարչապետ (Ֆայեզ) Սարաջը կարող էր պահպանել քաղաքական առաջատարի դիրքը: Բայց գործընթացում նաեւ կներքաշվեին բոլոր ցեղերը, առանձնապես նրանք, որոնք բնակվում են երկրի հարավում»,- այդ կապակցությամբ նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս