Բաժիններ՝

Նաթանյահուն Իրանին մեղադրել է Սիրիայում և Լիբանանում հրթիռների արտադրության օբյեկտներ կառուցելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Թեհրանին մեղադրել է Սիրիայում եւ Լիբանանում բարձրճշգրիտ կառավարվող հրթիռների արտադրության օբյեկտների կառուցման մեջ: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Երուսաղեմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ բանակցությունների սկսելվուց առաջ:

Նաթանյահուի խոսքով՝ Իրանը մտադիր է Սիրիան «որպես բազա օգտագործել իր հայտարարված նպատակի՝ Իսրայելի ոչնչացման համար»: «Նույն այս նպատակով նա (Թեհրանը) օբյեկտներ է կառուցում ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբանանում բարձրճշգրիտ կառավարվող հրթիռների արտադրության համար»,-շարունակել է Նաթանյահուն: Հրեական պետության կառավարության ղեկավարի կարծիքով, «դա չի կարող ընդունել Իսրայելը, դա չպետք է ընդունի ԱՄՆ-ը»: Վարչապետի խոսքը մեջբերել է Haaretz թերթը:

Գուտերիշը տարեսկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին այցով օգոստոսի 27-ին ժամանել է հրեական պետություն եւ Պաղեստին: Օգոստոսի 28-ին նա Երուսաղեմում արդեն հանդիպում է ունեցել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ, օրվա երկրորդ կեսին Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբասի հետ նրա հանդիպումը պլանավորված է Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031