Բաժիններ՝

Փորձագետները «Հարվի» փոթորկից ԱՄՆ-ի հնարավոր վնասը գնահատել են ավելի քան 40 մլրդ դոլար

Վերջին 12 տարվա ընթացքում ամենաուժեղ «Հարվի» փոթորկի կողմից ԱՄՆ-ի տնտեսությանը պատճառված վնասը կարող է գերազանցել 40 մլրդ դոլարը: Այդ մասին հայտնել է CNN ամերիկյան հեռուստաալիքը:

CoreLogic հետազոտական ընկերության գնահատմամբ, որը հրապարակվել է տակավին անցած շաբաթ, փոթորկից վնասը կարող է կազմել 39,6 մլրդ դոլար, եթե այն հասնի երրորդ կատեգորիային: Մինչդեռ դրա ուժը հասել է չորրորդ կատեգորիայի՝ այնուհետեւ իջնելով մինչեւ առաջին կատեգորիա: Դրա հետ մեկտեղ առաջիկա օրերին Տեխասին սպասում են սաստիկ անձրեւներ, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ հեղեղումների:

«Հարվի» փոթորիկը Տեխասի ծովափին մոլեգնել է լույս օգոստոսի 26-ի գիշերը: Քամու առավելագույն արագությունը հասել է ժամում 215 կիլոմետրի: Ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, ավերված են բազմաթիվ տներ, զոհվել է երեք մարդ, նահանգում տարերային աղետի ռեժիմ է սահմանված:

Ինչպես հաղորդվել է, աշխատանքը դադարեցրել են մի շարք խոշոր նավթամշակման գործարաններ, որոնց բաժին է ընկնում երկրի նավթամշակման բոլոր հզորությունների մոտավորապես 10 տոկոսը՝ օրական 2,26 մլն բարել:

ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ փոթորկից վնասի նախնական գնահատումներ չեն անում: Մինչ այժմ նահանգի պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկը դարձել է «Կատրինան», որը 2005 թվականին գործնականում ավերեց Հարավային Օռլեան քաղաքը եւ ավելի քան 1,8 հազար կյանք խլեց: Նյութական վնասն այն ժամանակ կազմեց 125 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս