Բաժիններ՝

Մակրոնը շուն է վերցրել կենդանիների ապաստարանից

Գրիֆոնի եւ լաբրադորի խառնածին մեկ տարեկան շունը՝ Նեմո անունով, դարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընտանիքի նոր անդամը: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

Պետության ղեկավարի ընտանիքում հայտնվելուց առաջ Նեմոն, որին կոչել են ի պատիվ Ժյուլ Վեռնի «Քսան հազար լյո ջրի տակ» վեպի հերոսի, ապրում էր Կորեզի դեպարտամենտի կենդանիների ապաստարանում:

Նեմոն առաջին շունը չէ Երիսեյան պալատում: Նրանից առաջ այստեղ ապրել է Մակրոնի նախորդի՝ Ֆրանսուա Օլանդի սեւ լաբրադորը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս