Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարում ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման շուրջ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 29-ին արտահարծ նիստ կգումարի ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական փորձարկման շուրջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանների աղբյուրների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նախաձեռնողներ են դարձել Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան:

Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն, ինչպես ենթադրվում է, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել: Այն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Հոկայդո կղզու Էրիմո հրվանդանից 1180 կմ հեռավորության վրա: Տոկիոյում հայտարարել են, թե հրթիռը չեն խոցել, քանի որ այն «վտանգ չէր ներկայացնում»:

Այդուհանդերձ երկրի հյուսիսային շրջանների քաղաքացիներին նախազգուշացրել էին հրթիռային սպառնալիքի մասին՝ առաջարկելով նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Նաեւ կարճ ժամանակով դադարեցվել էր «Սինկանսեն» արագընթաց գնացքների ու էլեկտրագնացքների երթեւեկությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 29-ին լրագրողներին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ. որի ընթացքում կողմերը անհրաժեշտ են համարել ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա:

«Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համակարծիք են, որ Հյուսիային Կորեայի վրա գործադրվող ճնշումը պետք է ուժեղացվի: Մենք հավաստեցինք նաեւ այդ հիմնախնդրի շուրջ ՌԴ-ի եւ Չինաստանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ Աբեն այն կարծիքն է հայտել, որ «Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան պետք է ազդեն ՌԴ-ի եւ Չինաստանի վրա, որպեսզի նրանք փոխեն իրենց քաղաքականությունը» ԿԺԴՀ-ի նկատմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս