Բաժիններ՝

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը մեկնել է ԱՄՆ՝ քննարկելու ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սոն Յոն Մուն օգոստոսի 29-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ պլանավորում է քննարկել ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային փորձարկումները: Այդ մասին հայտնել էYonhap գործակալությունը:

Վաշինգտոն մեկնելուց առաջ Սոն Յոն Մուն լրագրողներին հայտարարել է, որ «հրթիռային արձակումներին ի պատասխան հնարավոր քայլերը կքննարկի ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի եւ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի հետ»: Գործակալության տվյալներով՝ Հարավային Կորայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի բանակցություններն իր ամերիկացի պաշտոնակից Ջեյմս Մեթիսի հետ տեղի կունենան օգոստոսի 30-ին:

Մինչ այդ Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն Սեուլում տարածված հայտարարության մեջ նշել է, որ Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը վճռական գործողություններ կձեռնարկեն ի պատասխան նոր հրթիռային արձակման, որը Փենյանն իրականացրել է օգոստոսի 29-ին:

Կոմիետի պետ Չոն Գյոն Դուն շտապ հեռախոսազրույցներ է վարել ամերիկացի իր պաշտոնակից Ջոզեֆ Դանֆորդի հետ: «Կողմերը պայմանավորվել են ամենակարճ ժամկետներում ձեռնարկել պատասխան միջոցներ, ներառյալ ռազմական, որոնք կցուցադրեն դաշնակիցների վճռականությունը»,- ընդգծված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031