
Հարավային Կորեայի նախագահի աջակցման մակարդակը հասել է 73,9 տոկոսի

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աջակցման մակարդակն աճել է՝ հասնելով 73,9 տոկոսի: Այդ մասին հայտնել է Realmeter սոցիոլոգիական գործակալությունը:
«Հարցման արդյունքների համաձայն, որն օգոստոս 21-ից մինչեւ 25-ն անցկացվել է երկրի տարբեր տարածաշրջանների 2,5 հազար բնակիչների շրջանում, քաղաքացիների երեք քառորդը հավանություն է տալիս Մուն Չժե Ինի գործունեությանը նախագահի պաշտոնում: Պետության ղեկավարի գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունք է հայտնել 19,7 տոկոսը»,-նշում է Realmeter-ը:
Նրա տվյալներով՝ կառավարող «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 51,8 տոկոսը: Կորեայի ազատության կուսակցությանն աջակցում է հարցվածների 14,9 տոկոսը: Հարցման վիճակագրական անճշտությունը կազմում է 1,9 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: