Բաժիններ՝

Տեխասի շուրջ 500 հազար բնակիչներ կարող են օգնության դիմել «Հարվի» փոթորկից հետո. Փենս

Տեխասի այն բնակիչների թիվը, որոնց օգնություն կպահանջվի «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման հարցում, կարող է հասնել կես միլիոնի: Օգոստոսի 28-ին The Rush Limbaugh Show ռադիոծրագրին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը։

«Հարվի» փոթորկից տուժած շուրջ 22 հազար մարդ արդեն դիմել է օգնություն տրամադրելու խնդրանքով, իսկ այն մարդկանց թիվը, որոնց օգնություն կպահանջվի, հնարավոր է՝ հասնի կես միլիոնի՝ հաշվի առնելով տարերային աղետի մասշտաբները»,- նշել է նա:

Փոթորկի հետեւանքների վերացումը երկարատեւ ջանքեր կպահանջի, նախազգուշացրել է նա: «Իրադրությունը դեռ կարող է վատթարանալ,- հայտարարել է Մայքլ Փենսը:- Այնտեղ (Տեխասում) դեռեւս սաստիկ անձրեւներ են տեղում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս