![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի զոհ է դարձել առնվազն 10 մարդ. NYT
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/potorik.jpg)
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում մոլեգնող «Հարվի» փոթորկի զոհերի թիվը, փոթորիկ, որը թուլացել է մինչեւ արեւադարձային փոթորկի կատեգորիա, հասել է 10-ի: Օգոստոսի 28-ին այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հրատարակության տվյալներով՝ Հյուսթոնում այս պահի դրությամբ տեղացել է արդեն ավելի քան 760 միլիմետր անձրեւ: Քաղաքի ավելի քան 8 հազար բնակիչներ գտնվում են ապաստարաններում:
«Հարվիի» զոհերի վերաբերյալ տվյալները տարբերվում են: Զանգվածային լրատվամիջոցներից մի քանիսը հայտնում են յոթ-ութ զոհվածների մասին:
CNN հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ներկայում «Հարվին» վերստին ուժեղանում է: Ինչպես սպասվում է, այն, մասնավորապես, կանցնի Լուիզիանայի նահանգով, որտեղ մի քանի օկրուգներում արդեն տարերային աղետի ռեժիմ է սահմանված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP