Թրամփը «Հարվի» փոթորիկը որակել է պատմական
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Հարվի» փոթորիկը, որը մոլեգնում է երկրի հարավում եւ սաստիկ հեղեղումներ է առաջացրել, որակել է պատմական։
«Մենք լիակատար աջակցություն ենք խոստանում Տեխասին եւ Լուիզիանային, որոնք վերականգնվում են ավերիչ եւ պատմական փոթորկից հետո: Հնարավոր է՝ նման բան դեռ չի եղել»,- ասել է Թրամփը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոյի հետ կայացած մամուլի ասուլիսում:
«Բոլոր ռեսուրսները, որոնք ես ունեմ, կլինեն տեղի իշխանությունների տնօրինության տակ»,- հավաստիացրել է պետության ղեկավարը: Թրամփը հիշեցրել է, որ 8,5 հազար ֆեդերալ ծառայողներ օգնում են պայքարելու արտակարգ իրավիճակի դեմ:
Նա հավաստել է, որ Տեխաս կայցելի օգոստոսի 29-ին, իսկ այնուհետեւ կրկին այդ եւ հարեւան Լուիզիանայի նահանգ կժամանի սեպտեմբերի 2-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP