«Չի բացառվում, որ ԵԱՏՄ-ն Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքի». Բագրատ Ասատրյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադարձավ Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցությանը:

Հարցին, թե՝ Դուք բացառո՞ւմ եք, որ Թուրքիան կարող է ԵԱՏՄ-ի անդամ դառնալ՝ հաշվի առնելով, որ օրերս ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հավանական չհամարեց, որ Թուրքիան կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն հիշենք, որ 2016-ին կնքվել է Վիետնամ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը, Բ. Ասատրյանն այսպես պատասխանեց.

«ԵԱՏՄ անդամակցությունը կարելի է մի քիչ ավելի հետ գցել, որովհետև այստեղ և՛  քաղաքական, և՛ ռազմաքաղաքական բազմաթիվ խնդիրներ կան լիարժեք անդամակցության համար, բայց ազատ առևտրի նման համաձայնագրի առկայությունը բնավ էլ չեմ բացառում: Թուրքիան շատ լուրջ տնտեսական միավոր է, տնտեսական զարգացման տեմպերով մի քիչ ավելի բարվոք է, քան Ռուսաստանը:

Եթե Ռուսաստանից հանենք նավթային հատվածը, Թուրքիան ավելի ուժեղ տնտեսություն ունի, նա լուրջ տնտեսական միավոր է, և Ռուսաստանի շահագրգռվածությունն էլ կա այս հարցում. այս մեկուսացման պարագայում փորձելու են այդպիսի մի բան անել»:

 

Տեսանյութեր

Լրահոս