![](/banners/BeFunky-design.jpg)
Շոյգուն և Ասադը քննարկել են ռուս-սիրիական ռազմատեխնիկական համագործակցությունը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Capture_640x420-12.jpg)
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը քննարկել է Սիրիայում իրավիճակի կայունացմանը, տարբեր գոտիների ապաէսկալացմանը և բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Կողﬔրն անդրադարձել են նաև երկու երկրների ﬕջև ռազմատեխնիական համագործակցությանը՝ սիրիական կառավարական ուժերի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելու հաջող գործողությունների համատեքստում: