Բաժիններ՝

Ժան Կլոդ Վան Դամի որդին ձերբակալվել է հարևանին դանակով սպառնալու համար

Հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամի կրտսեր որդին՝ 21-ամյա Նիկոլաս Վան Վարենբերգն, ձերբակալվել է իր հարևանին դանակով սպառնալու և ապօրինի թմրանյութ պահելու համար: Այս մասին գրում է TMZ-ն:

Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Թեմփե քաղաքում: Նա, մասնավորապես, կասկածվում է թմրանյութ պահելու և դրա օգտագործման համար առարկաներ ունենալու, ինչպես նաև զինված հարձակում գործելու մեջ:

Ոստիկանները նրա տանն անցկացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են այն դանակը, որով նա հարձակվել է իր հարևանի վրա, և թմրանյութ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930