![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/dolar.jpg)
ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարի նշագիծը: Այս մասին հայտնել է Washington Examiner-ը։
Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի պետական պարտքի շեմի ժամանակավոր բարձրացման մասին օրենքի ստորագրումից հետո: Թրամփն այս քայլին է դիմել պայմանով, որ ամերիկացի խորհրդարանականները միաժամանակ ընդունեն «Հարվի» փոթորկից տուժածների ֆեդերալ ֆինանսական օգնության փաթեթը:
Պորտալի կարծիքով, որը հետեւում է ամերիկյան պարտքի վիճակին, այժմ դրա չափը կազմում է 20,16 տրիլիոն դոլար, ինչը 100 տոկոսով գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքը: Այն հավասար է 19,3 տրիլիոն դոլարի: