Բաժիններ՝

Աշնանը Թրամփը կայցելի ասիական երկրներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս աշնանը շրջագայության կուղևորվի Ասիայի երկրներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Սպիտակ տանը:

«Կարող եմ ասել, որ նախագահն Ասիա կուղևորվի այս աշնանը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ներկա դրությամբ տրամադրել չենք կարող»,- ասել է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության աշխատակիցը:

Սպասվում է, որ Թրամփն Ասիա իր առաջին այցի շրջանակում կմասնակցի Արևելյան Ասիայի և ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողոﬖերին, որոնք կայանալու են Ֆիլիպիններում, ինչպես նաև Վիետնամում անցկացվելիք Ասիա-Խախաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: Նշված ﬕջոցառուﬓերը նախատեսված են նոյեմբերին:

Ավելի վաղ Reuters և Bloomberg գործակալությունները հայտնել էին, որ Թրամփը նախատեսում է այցելել Չինաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930