![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՄ-ն 120 մլն եվրո կծախսի իր ամբողջ տարածքում Wi-Fi կապ ստեղծելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Capture_640x419-2.jpg)
Եվրոպական ﬕությունը 120 մլն եվրո կուղղի ﬕության անդամ բոլոր երկրների հասարակական վայրերում անվճար անլար ինտերնետ կապ ապահովելու համար: Այդ մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ ավելացնելով, որ համապատասխան փաստաթուղթը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կողﬕց:
Ենթադրվում է, որ 2018 թվականից սկսած անվճար Wi-Fi տերﬕնալներ կհայտնվեն ԵՄ ավելի քան 6 հազար քաղաքներում և գյուղերում, այդ թվում՝ հիվանդանոցներում, գրադարաններում, այգիներում:
Թվային տնտեսության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը նշել է, որ տեղական իշխանություններն անձամբ կորոշեն, թե ինչպիսի վայրերում է անհրաժեշտ սահմանել ինտերնետ կապի մուտքի կետեր: